Ռատկո ՍՊԸ-ն ջարդում ու վերացնում է ծառերը. «ՖիզԳորոդոկ Երևան». տեսանյութ

«Հենց հիմա Ռատկո ՍՊԸ-ն ջարդում ու վերացնում է ծառերը, կանաչ տարածքը ֆիզիկայի գիտավանում, այն հատվածում, որի սեփականության օրինականությունը այս պահին քննվում է քրեական գործի շրջանակում, այն հատվածում, որը հանրային է եղել, զավթել է ապօրինաբար և պետք է վերադարձվի հանրությանը! Պահանջում ենք կասեցնել աշխատանքները մինչև գործի քննության ավարտը: Անհապաղ»,-  ասված է «ՖիզԳորոդոկ Երևան» ֆեյսբուքյան էջում ու տեսանյութ է հրապարակված: