Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը Բաքվում կանցկացնեն «Երեք եղբայր-2021» զորավարժությունները.Factor


Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի առաջին համատեղ զորավարժությունները տեղի կունենան սեպտեմբերի 12-20-ը Բաքվում, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

«Սեպտեմբերի 12-ից Բաքվում առաջին անգամ տեղի կունենան Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի «Երեք եղբայր-2021» համատեղ միջազգային զորավարժությունները»,- ասված է ադրբեջանական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ համատեղ զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել մարտական գործողությունների ընթացքում բարեկամ և գործընկեր երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցությունը, նախապատրաստել խաղաղ և պատերազմական գործողություններին, փոխանակել գիտելիքներն ու փորձը:

Այս մասին հայտնում է Factor.am-ը: