Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է կատարել

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է կատարել, որում ասվում է.

«Ինչպես և խոստացել էի նախորդ տարվա օգոստոս ամսին, 25 000 դեղաչափ պատվաստանյութի առաջին խմբաքանակն այս երեկո կհասնի մեր հայ բարեկամներին։
Համերաշխությունը գործողության մեջ COVID-19 համավարակի դեմ պայքարում»:

Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում ժամեր առաջ վայրէջք է կատարել Ֆրանսիայից ժամանած ինքնաթիռը, որը Հայաստան է առաքել պատվաստանյութի վերանշյալ խմբաքանակը: