Ֆրանսիայի հարավում հորդառատ անձրևներն ու ամպրոպը դարձել են ջրհեղեղների պատճառ։ Sky news-ի հաղորդմամբ՝ մասնավորապես շրջաններից մեկում ընդամենը երկու ժամում տեղացել է տեղումների երկամսյա նորման։
Սոցկայքերի օգտատերերը տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մարդիկ փորձում փրկվել ջրից՝ տանիքներ բարձրանալով։
Տեղի ԶԼՄ-ները հաղորդում են, որ հրշեջ-փրկարարները հեղեղված մեքենաներից փրկել են 23 մարդու։ Բացի այդ, տուժած շրջաններում խաթարված է խոշոր մայրուղիներով ու ճանապարհներով երթևեկությունը։
Այս մասին հայտնում է factor.am-ը:



















