«Հաղթանակ» զբոսայգին սկսում է շնչել․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Տարիներ շարունակ զբոսայգում ոռոգման համակարգը խափանված է եղել, հարյուրավոր ծառեր ու թփեր չորացել են: Մի քանի հեկտար խոտածածկ տարածքը ծարավ էր:

Այս տարի գարնանը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կազմավորումից հետո, այգում սկսվել են ծավալուն աշխատանքներ: Իրականացվում է խոտհունձ, հատվում են գույքագրված չորացած ծառերն ու թփերը, գործարկվում է ոռոգման նոր համակարգը:

Վերջին երեք ամիսներին.

28 հա տարածքից հնձվել է չոր խոտը,

8 հա տարածք լիարժեք մաքրվել է մացառներից,

50 չորացած ծառ է հատվել,

10 000 ծաղիկ է տնկվել,

9000 թուփ է տնկվել,

70 մեքենա հնձված խոտ և 120 մեքենա չոր ճյուղ է դուրս բերվել այգու տարածքից:

Աշնանը կիրականացվի նաև մեծ ծառատունկ:🌳🍀

Սակայն զբոսայգում կան տարածքներ, որոնք գտնվում են այլ սուբյեկտների տիրապետության տակ, ցանկապատված են և անհասանելի կանաչապատման ու սանիտարական աշխատանքների համար, ինչը դժվարացնում է հրդեհային անվտանգության ապահովումը և խանգարում այգու բարեկարգ տեսք ունենալուն»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219421645917576&id=1405208089