ԵՄ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի լարվածության թուլացմանը.Factor

Հարավային Կովկասի ու Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ամփոփել է Հայաստան կատարած այցն ու կարևորել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազումը։ Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում։

«Հայաստան կատարած այցի լավ ավարտ երկու օրվա ինտենսիվ հանդիպումներից հետո։ Երասխ այցը հստակ պատկերացում տվեց, թե ինչքան մոտ են տեղակայված Հայաստանի ու Ադրբեջանի դիրքերը։ Կարևոր է նվազեցնել սահմանի լարվածությունը՝ բանակցությունների մթնոլորտը բարելավելու համար։

ԵՄ-ն պատրաստ է դրան աջակցել»,- գրել է Կլաարը։

Նշենք, որ Հայաստան կատարած այցի շրջանակում ԵՄ պաշտոնյան հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Կլաարը պատրաստվում է այցելել նաև Ադրբեջան։

Այս մասին հայտնում է factor.am-ը: