Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. հարուցվել է քրեական գործ

Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. հարուցվել է քրեական գործ
Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի  մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«2018թ. նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 04:10-ի սահմաններում, երկու դիմակավորված անհայտ անձ՝ նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, զենքի գործադրմամբ հարձակվել են Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 25/1 հասցեում գործող վարկային կազմակերպության Արմավիրի մասնաճյուղի աշխատակիցների վրա՝ նրանց կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով:

02.11.2018թ.  դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և նույն օրը ընդունվել վարույթ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչություն:

Նախաքննության ընթացքում վարկային կազմակերպությունը և երկու աշխատակիցները ճանաչվել են տուժող:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են  դատահետքաբանական, դատագենետիկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: