Չինաստանում շուրջ 1 մլրդ մարդ պատվաստվել է Covid-19-ի դեմ․ Bloomberg

Չինաստանում ավելի քան 1 միլիարդ մարդ անցել է կորոնավիրուսի պատվաստման ամբողջական կուրսը։ Սա կազմում է երկրի բնակչության շուրջ 70%-ը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով ՉԺՀ Առողջապահության ազգային հանձնաժողովին։ Սեպտեմբերի 15-ի դրությամբ երկրի բնակչությանն արվել է շուրջ 2,16 միլիարդ COVID-պատվաստում։ Հրատարակչության հաղորդմամբ՝ Չինաստանի մայրաքաղաք Պեկինի հասուն բնակչության 97%-ից ավելին անցել է պատվաստման լիակատար փուլը։ Չինաստանը պատվաստումների արագությամբ հետևում է թողել ԱՄՆ-ին ու ԵՄ-ին։ Չինաստանում պատվաստման համար կիրառում են 7 պրեպարատ։ Ընդհանուր առմամբ՝ համաճարակի սկզբից ի վեր Չինաստանում կորոնավիրուսով է վարակվել 95 հազար մարդ, մահերի թիվը կազմում է մոտ 4,6 հազար:

Աղբյուր՝ Factor.am