Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են․

Արդեն 2-րդ օրն է զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տալիս:

Երեկ և այսօր փրկարարական մեկ ջոկատով որոնողական աշխատանքներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:

Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1667 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։