«Դուք մի հատ հայտնվեք խորհրդարանում, հետո կորոշեք՝ ընդդիմություն կլինեք, թե ինչ». Մարուքյանը՝ Շարմազանովին. «Առավոտ»

«Դուք մի հատ հայտնվեք խորհրդարանում, հետո կորոշեք՝ ընդդիմություն կլինեք, թե ինչ ու մի փորձեք սրա-նրա վրա տակառ գլորել»:

«Առավոտ»-ի փոխանցմամբ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, որ ՔՊ-ին միայն ՀՀԿ-ն է ընդդիմություն, մյուսներն ի՞նչ ընդդիմություն են:

«Երբ որ ապրում ես ապակե տնակի մեջ, ուրիշների վրա քար մի շպրտիր»,- ասել է Մարուքյանը:

Հարցին՝ նախընտրական շրջանում իրենց թիրախում ո՞ր ուժն է լինելու՝ ՀՀԿ-ն է լինելո՞ւ՝ Մարուքյանը պատասխանել է, որ դեռ ռազմավարությունը չեն քննարկել, այս պահին զրոյական վիճակ է, բոլոր ուժերն ունեն հավասար հնարավորություններ:

«Սպիտակ թղթից սկսում ենք, եւ մենք պետք է ներկայացնենք մեր անելիքները, պետք է ներկայացնենք, թե որս ինչ ներդրում ենք ուզում ունենալ պետականաշինության գործում»,- ասել է նա: