Քաղաքապետարանի գործողությունները եղել են օրինաչափ և ճիշտ. Կամո Արեյան. «Ազատություն»

Քաղաքապետարանի գործողությունները եղել են օրինաչափ և ճիշտ. Կամո Արեյան. «Ազատություն»
Քաղաքապետարանի գործողությունները եղել են օրինաչափ և ճիշտ. Կամո Արեյան. «Ազատություն»

Քաղաքապետարանի գործողությունները երեկ եղել են իրավաչափ, օրինաչափ և ճիշտ։

Այդ մասին «Ազատության» փոխանցմամբ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանում ապօրինի շինության ապամոնտաժմանը։

Նշելով, որ Գյուրջյան փողոցում տվյալ շինարարությունը եղել է «բացառապես ապօրինություն», Արեյանը քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ ապօրինի շինարարությունից և հողազավթումից՝ հակառակ դեպքում կպատժվեն օրենքով նախատեսված կարգով։

«Ես չեմ ասում, որ նախկինում չեն եղել [ապօրինություններ], եղել են։ Եղել են և՛ ապօրինի հողազավթումներ, եղել են ապօրինի շինարարություններ, եղել են քանդումներ, բայց հիմա խնդիրը դրված է շատ հստակ՝ գիծ քաշել, բացառել ապօրինի հողազավթումն ու ապօրինի հողաշինարարությունը», – ասել է Արեյանը։