Պուտինի և Էրդողանի՝ շուրջ 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են.Factor

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները Սոչիում ավարտվել են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ բանակցությունները տևել են շուրջ 3 ժամ։ Կողմերը քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։ Ավելի վաղ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարել էր, որ բանակցություններն անցկացվելու են դեմ առ դեմ ձևաչափով՝ միայն թարգմանիչների մասնակցությամբ

Այս մասին հայտնում է factor.am-ը: