Եվրոպան ավելի քան 3 մլն եվրո հատկացրեց Հայաստանում ընտրական գործընթացների աջակցությանը

Եվրոպան ավելի քան 3 մլն եվրո հատկացրեց Հայաստանում ընտրական գործընթացների աջակցությանը
Եվրոպան ավելի քան 3 մլն եվրո հատկացրեց Հայաստանում ընտրական գործընթացների աջակցությանը

Հայաստանի կառավարության պաշտոնական դիմումի արդյունքում Եվրոպական միության, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի կառավարությունները հատկացրել են, համապատասխանաբար, 1.5 միլիոն եվրո, 700 հազար եվրո, կես միլիոն ֆունտ ստեռլինգ և 1.5 միլիոն շվեդական կրոն՝ «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրն իրականացնելու համար։

Փոխանցում է «Ազատություն»-ը՝ նշելով, որ իր հերթին՝ Հայաստանի կառավարությունը, ծրագրի իրականացման համար հատկացրել է 700 հազար դոլար։

Ծրագրի մեկնարկի մասին փաստաթուղթը ստորագրվել է այսօր կառավարության շենքում՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի, Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնի, և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի կողմից։

Ծրագրի նպատակն է ապահովել 2017թ. ընտրություններին ներմուծված ընտրողների նույնականացման սարքերի շարունակական կիրառումը, ապահովել քվեարկության օրը ընտրատեղամասերի և քվեարկության արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակումը 2000 ընտրատեղամասերից՝ շուրջ 1500-ում վեբ տեսանկարահանման սարքեր տեղադրելու միջոցով, բարելավել ընտրողների գրանցման գործընթացը և այլն։