Կյանքից հեռացել է անվանի սպորտային լուսանկարիչ Ռաֆիկ Հեքեքյանը

Ֆոտոլուր գործակալությունից հայտնում են․

«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 1-ին կյանքի 85-րդ տարում իր մահկանացուն կնքեց ֆոտոլրագրող, հայ սպորտային լուսանկարչության վարպետ Ռաֆիկ Վահանի Հեքեքյանը:

1960-1990-ական թվականներին նրա լուսանկարները հանրապետական և մարզական մամուլի էջերում լուսաբանել են հայ մարզիկների հաջողություններն ու նվաճումները, իսկ ինքը՝լուսանկարիչը, հայ մարզաշխարհում ճանաչված է եղել իր խաղաղ ու հանդարտ բնույթով, զսպվածությամբ ու բարությամբ և իրեն բնորոշ նուրբ հումորով:

Ռ. Հեքեքյանի հիշատակը միշտ վառ կմնա հարազատների, մտերիմների և նրան ճանաչողների սրտերում:
Հոգեհանգիստը տեղի կունենա «ԼյուԱր» Սգո սրահում ք․Երևան, Սիլիկյան հին խճուղի 18 (Շահումյան գերեզմանոցի հարևանությամբ) 2021 թ. հոկտեմբերի 02-ին ժ.18․00-ին:
Հուղարկավորությունը հոկտեմբերի 03-ին 14։00-ին»։