ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Արա Նռանյանին ընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկության արդյունքները ԱԺ նիստում ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
Այսպիսով, ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 75-ը, կողմ էր քվեարկել 68-ը, դեմ՝ 7-ը:
Նռանյանն ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միասնական համաձայնեցված թեկնածուն էր: