Անհիմն հերյուրանքին այնուամենայնիվ կարձագանքեմ․ իմ ամբողջ ընտանիքը պատվաստված է․ պատգամավոր

ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Որոշ շրջանակների կողմից ֆեյսբուքյան հարթակերում տարածվող անհիմն հերյուրանքին այնուամենայնիվ կարձագանքեմ:

Իմ ամբողջ ընտանիքը պատվաստված է, բժիշկ հայրս և պապիկս պատվաստվել են այդ պահին առկա Սպուտնիկ Վ պատվաստանյութով, հետագայում պատվաստվեցի նաև մայրս, տատիկս և ամուսինս՝ ԱստարԶենեկա և Սինոֆարմ: Ամենավերջինը պատվաստվեցի ես և որոշեցի շարունակել ընտանեկան ավանդույթը՝ ընտրելով բոլորովին այլ պատվաստանյութ:

Մի փնտրեք որոշմանս մեջ որևէ այլ պատճառ և մասնակից մի դարձեք գուցե և ոչ գիտակված այս պահին բառի բուն իմաստով սպանող քարոզարշավին: Սա էլ ասուլիսից մի հատված Չպատվաստման մասին»: