Իրանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով Իրանում ՀՀ դեսպան է նշանակվել Արսեն Ավագյանը։ 

Հրամանագրում, մասնավորապես, ասվում է․

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն ԱՎԱԳՅԱՆԻՆ նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից։