Ոստիկանների կողմից քաղաքացուն գետնին տապալելով բերման ենթարկելու տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ․ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ՝ «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն՝ երեխաների աչքի առաջ» վերտառությամբ:

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ և սուցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում տեսանյութը ֆիքսվել է:

Այն ուղարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երևացող հանգամանքները, ինչպես նաև ոստիկանների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով»: