Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների ընտանիքներին. Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Եռաբլուր

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ան Լյույոն այցելել է Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին և այդ մասին գրառում արել Twitter-ում։

«Եռաբլուրում ես հարգանքի տուրք մատուցեցի Հայաստանի ֆրանսիական համալսարանի զոհված ուսանողների և բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվեցին մարտերում: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների ընտանիքներին: Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված կողմերի ջանքերին», – նշված է դեսպանի գրառման մեջ: