Նոր Եզնկա գյուղում hրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 350 հակ կուտակած անասնակեր

Հոկտեմբերի 17-ին` ժամը 14:20-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Եզնկա գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել` 16:40-ին: Այրվել է մոտ 350 հակ կուտակած անասնակեր: