«Այսօրվա երթը տեւել է 9.5 ժամ: Այս երթը դեռ շարունակվելու է երկար։ Եթե մտահոգված եք, սառը ցնցուղ ընդունեք». Նիկոլ Փաշինյան

Հեղինակ MediaLab

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նոյեմբերի 24-ին մեկնարկած երթ-քայլարշավին։ Նրա գրառումը ներկայացնում ենք ստորեւ։ 

«Նրանց, ովքեր խոսում են այսօրվա երթի մասնակիցների իբր փոքր թվի մասին. հըլը 37 կիլոմետր երթ արեք, տեսնենք ձեր տնից քանի՞ հոգի կգա։ Կամ դուք տեղ կհասնե՞ք, թե ոչ։

Այսօրվա երթին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, յուրաքանչյուրը իր թաղում, իր չափով։

Տասնյակ հազարավոր մարդիկ օդային համբույրներ են ուղարկել եւ ստացել։

Թաշվյա, ոչ բռնի, ժողովերդական հեղափոխության հարթակը վայելում է միլիոնավոր մարդկանց վստահությունը։ Եւ այսպես լինելու է միշտ, որովհետեւ մենք սիրում ենք մեր ժողովրդին, հպարտանում ենք նրանով, խոնարհվում ենք նրա առաջ, ծառայում ենք նրան։

Այսօրվա երթը տեւել է 9.5 ժամ: Այս երթը դեռ շարունակվելու է երկար։ Եթե մտահոգված եք, սառը ցնցուղ ընդունեք։

Հ.Գ. Այսօրվա երթի տեսանյութերի դիտումները հատել է մեկ միլիոնը։ Նվազագույնը»։