ՀՔԱՎ. Սարի թաղի ցուցարարներ Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի ու Ժորա Ավետիսյանի նկատմամբ ևս համաներում կիրառվեց

ՀՔԱՎ. Սարի թաղի ցուցարարներ Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի ու Ժորա Ավետիսյանի նկատմամբ ևս համաներում կիրառվեց
ՀՔԱՎ. Սարի թաղի ցուցարարներ Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի ու Ժորա Ավետիսյանի նկատմամբ ևս համաներում կիրառվեց

2018թ. նոյեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ա. Դանիբեկյանի նախագահությամբ, համաներմամբ դադարեցրել է քրեական հետապնդումը Սարի թաղի ցուցարարներ Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի ու Ժորա Ավետիսյանի նկատմամբ: 

Հրաչյա Բոյաջյանի պաշտպան,  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը դատարանի որոշումն ստացել է երեկ՝ նոյեմբերի 28-ին: 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կիրառել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018թ. նոյեմբերի 1-ին ընդունված ՀՀ օրենքն ու կարճել նրանց դեմ 2016թ. հուլիսին հարուցված քրեական գործը: 

Ավելի վաղ՝ 2018թ. հունիսի 26-ին պաշտպանների միջնորդությամբ դատարանն ազատել էր նրանց կալանքից և խափանման միջոց կալանքը փոխարինել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով: 

Դատախազ Գ. Գևորգյանը դատարանի այդ որոշումը Հրաչյա Բոյաջյանի մասով բողոքարկել էր վերաքննիչ դատարանում՝ պատճառաբանելով, թե քննության ընթացքի վրա նրա ազդելու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականություն դեռևս կա: Սակայն 2018թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ա. Նիկողոսյանի նախագահությամբ, մերժել էր դատախազի վերաքննիչ բողոքը և փաստել, որ գործի քննությանը խոչընդոտելու հավանակությունը զգալիորեն նվազեցված է: 

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը 2018թ. նոյեմբերի 16-ին 150.000 ՀՀ դրամի չափով նյութական վնասի փոխհատուցում էր պահանջել Հրաչյա Բոյաջյանից, Արման Ադամյանից ու Ժորա Ավետիսյանից:

Ավելին՝ այստեղ