Վանո Սիրադեղյանի կնոջ հայտարարությունը․ Ալիք Մեդիա

Ալիք Մեդիա-ն տեղեկացնում է, որ Վանո Սիրադեղյանի  այրին՝ Ռուզան Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

Այս օրերին մամուլում եւ սոցցանցերում զանազան իրարամերժ տեղեկություններ են շրջանառվում Վանո Սիրադեղյանի վերջին կամքի արտահայտության, ինչ-ինչ փաստաթղթերի գոյության մասին’ մոլորության մեջ գցելով հանրությանը, մերձավորներին, ընտանիքի անդամներին։

Եթե մարդիկ կան, որ ինչ-որ ինֆորմացիայի են տիրապետում, էական չէ ճիշտ կամ սխալ, ապա իրավունք չունեն գործելու ընտանիքի թիկունքում։

Որոշ մարդիկ ինչ-որ կտակներից են խոսում:

Մի կողմ թողնենք խնդրի բարոյական կողմը, հարց է առաջանում, իրենց անունը կա՞ր այդ կտակում։

Չեմ զարմանա, եթե առաջիկայում վեպեր գրվեն եւ վերագրվեն Վանո Սիրադեղյանին, այնպես ինչպես որ մինչ այդ իրեն են վերագրել բազմաթիվ հերյուրանքներ եւ հորինվածքներ։

Հորդորում եմ հարգել Վանո Սիրադեղյանի արտաքսյալ կյանքի, մահվան փաստերի եւ հանգամանքների, դրանց վերաբերող փաստաթղթերի մասին բացառապես ստույգ տեղեկություն հրապարակելու մեր իրավունքը»։

Ռուզան Տոնոյան (Վանո Սիրադեղյանի այրի)