Հակոբ Արշակյանը ղեկավարելու է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը

ԱԺ պատգամավոր Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ԱԺ խորհուրդի որոշմամբ ղեկավարելու եմ․

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը,

ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը,

ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խումբը:

ԱԺ գործընկերներիս հետ անելու եմ առավելագույնը՝ միջխորհրդարանական հանձնաժողովների և բարեկամական խմբերի շրջանակներում, խորհրդարանական դիվանագիտության միջոցով երկկողմ հարաբերություննեը զարգացնելու և Հայաստանի շահերն առաջ մղելու համար։