Մոսկվայում լոքդաուն է

Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Ռուսաստանի այլ շրջաններում հինգշաբթի կեսգիշերից սկսել են գործել, այսպես կոչված, ոչ աշխատանքային օրերը, որոնք սահմանել են իշխանությունները՝ պայմանավորված կորոնավիրուսային վարակի կտրուկ աճով և ռեկորդային թվով մահացություններով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մինչ նոյեմբերի 7-ը փակվում են հանրային վայրերի, խանութների ու ձեռնարկատիրական ոլորտի մեծ մասը, սրճարաններն ու ռեստորանները կկարողանան աշխատել միայն առաքումով, իսկ դպրոցներում արձակուրդ է։ Սահմանափակումները չեն վերաբերում հանրային տրանսպորտին ու բժշկական հաստատություններին, ինչպես նաև պատվաստման կետերին ու COVID-19-ի թեստավորման կենտրոններին։

Որոշ շրջաններում հանրային վայրեր այցելելու համար գործարկվելու է QR-կոդի համակարգը, իսկ ամենախիստ սահմանափակումները կգործեն Խակասիայում, որտեղ ժամը 10-ից մինչև առավոտյան ժամը 6-ը գործելու է պարետային ժամ։

Աղբյուր՝ Factor.am