Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Կոմիտասի 5 հասցեում շինարարության ժամանակ կա «հստակ կոռուպցիա»

Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Կոմիտասի 5 հասցեում շինարարության ժամանակ կա «հստակ կոռուպցիա»
Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Կոմիտասի 5 հասցեում շինարարության ժամանակ կա «հստակ կոռուպցիա»

Այսօր «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվեց քննարկում՝ օգոստոսի 21-ին Կոմիտասի 5 հասցեում բազմահարկ շենքի շինարարության դեմ պայքարող բնակիչների եւ ոստիկանության միջեւ բախման վերաբերյալ:

«Լիբեր» ՍՊԸ-ն 2010 թվականից բնակելի շենքերի անմիջական հարևանությամբ սկսել է  բազմահարկ շենքի շինարարություն, ինչին անընդհատ դեմ են արտահայտվել բնակելի շենքերի բնակիչները:

Քննարկմանը մասնակցում էին «Նախախորհրդարանի» անդամներ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը և  «Ընդդեմ իրավական համակայանության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

«Մեդիա կենտրոն»-ը հրավիրել էր ներկայացուցիչների նաև շահագրգիռ մյուս կողմերից` Երևանի քաղաքապետարանից, ոստիկանությունից, «Լիբեր» ՍՊԸ-ից, սակայն վերջիններիս մերժել էին հրավերը:

Լարիսա Ալավերդյանն ասաց, որ դեռ տարիներ առաջ, երբ պատգամավոր էր, բնակիչներից բողոքներ էր ստացել, որ շենքերի հարևանությամբ գործող ենթակայանն աշխատում է շինարարական նորմերի խախտումներով:

Դրա հետևանքով վիբրացիան, որը տարածվում էր, զգալի վնաս էր հասցնում թե՛ մարդկանց առողջությանը, թե՛ շենքին, և բնակիչները տարիներ շարունակ պայքարում էին, որ ենթակայանն այդտեղ չգործի: Այժմ բնակիչները պայքարում են նույն տարածքում բազմահարկ շենքի կառուցման դեմ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/08/22/278889/