Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նկարում Ֆրանսիայում կովիդով պացիենտների հոսպիտալացումների թվերն են՝ տարբեր տարիքային խմբերի համար:
Կարմիր գիծը չպատվաստվածներն են,
Դեղին գիծը 1 դեղաչափ ստացածներն են,
Կանաչ գիծը ամբողջությամբ պատվաստվածներն են։
Կարծում եմ եզրակացություններն ակնհայտ են, թե ինչքանով է պատվաստումը պաշտպանում մեզ»։