Համբիկ Սասունյանը ժամանել է Հայաստան

1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանին սպանելու մեղադրանքով դատապարտված եւ վաղաժամկետ ազատ արձակված Համբիկ Սասունյանը ժամանել է Հայաստան:

Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ ԱՄՆ գրասենյակը:

«Ամենայն ուրախությամբ գրում եմ ձեզ Հայաստանից: Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողի վրա, խմել հայրենի ջուրը, շնչել ջուրը եւ զգալ ընտանեկան ջերմությունը», – գրել է Համբիկ Սասունյանը: Համբիկ Սասունյանը «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ է եղել: