Գյումրիում մեկնարկել է պատվաստումային օրը.ՀՀ ԱՆ

Գյումրիում մեկնարկել է պատվաստումային օրը։ Միջոցառման առաջին 30 րոպեի ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստվել է 34 քաղաքացի, հերթագրված են 129-ը։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ը:

Հիշեցնենք, որ Գյումրիում պատվաստումների օրն ընթանում է «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքում` Աբովյան փողոց 143 հասցեում։

Առկա են բոլոր տեսակի պատվաստանյութերը։