Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ

Paris, France-05 07 2021:French flag floating in the wind, Paris, France.

«Ֆրանսիան խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ծանր զինատեսակների կիրառմամբ ռազմական գործողությունների մեկնարկը՝ թիրախավորելով նաև բնակելի տարածքներ։ Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունները, որոնք սպառնում են ամիսներ շարունակ ապօրինի շրջափակման հետևանքով տուժած հազարավոր խաղաղ բնակիչներին և հակասում բանակցությունների միջոցով կարգավորման հասնելու միջազգային հանրության գործադրած ջանքերին։

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր հարձակումը և հարգել միջազգային իրավունքը։Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության ճակատագրի համար Ադրբեջանը կկրի միանձնյա պատասխանատվություն։

Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել։Ֆրանսիան մշտական կապի մեջ է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի այս անընդունելի հարձակմանը տրվի խիստ արձագանք՝ համարժեք այն վտանգներին, որ վերջինս ստեղծում է տարածաշրջանի անվտանգության համար»։