Աշխարհում ավելի քան 7 միլիարդ պատվաստում է կատարվել կորոնավիրուսի դեմ

Աշխարհում կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումների թիվը գերազանցել Է 7 միլիարդը: Դրանց ավելի քան կեսը բաժին Է ընկնում երեք երկրների՝ Չինաստանին (2,3 միլիարդ), Հնդկաստանին (1,1 միլիարդ) եւ ԱՄՆ-ին (0,4 միլիարդ), վկայում են ՏԱՍՍ-ի հաշվարկները պաշտոնական հայտարարությունների եւ զանգվածային լրատվամիջոցների վիճակագրության հիման վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս պահին մարդկանց ներարկվել Է COVID-19-ի դեմ 7,001 միլիարդ դաղաչափ պատվաստանյութ: Որոշել, թե մոլորակի վրա քանի մարդ Է անցել պատվաստման լրիվ բուժընթացը, առայժմ հնարավոր չԷ, քանի որ շատ երկրներ հայտնում են միայն քովիդի դեմ պատվաստանյութերի հավաստագրված դեղաչափերի քանակի մասին եւ կատաված պատվաստումների թիվը:

Ըստ որում աշխարհում պատվաստման տեմպերը նվազում են. պատվաստումների նախորդ մեկ միլիարդը կատարվել Է 29 օրում, իսկ նոր մեկ միլիարդին հասնելու համար պահանջվել Է 37օր: Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Մալթայում արդեն պատվաստված Է բնակիչների ավելի քան 90 տոկոսը: Իսկ այնպիսի պետությոններում, ինչպիսիք են Պորտուգալիան, Կուբան, Չիլին, Իսլանդիան, Կամբոջան, Կատարը, Իսպանիան, Սինգապուրը, Բրունեյը եւ Հարավային Կորեան արդեն թեկուզեւ մեկ բաղադրիչով Է պատվաստվել բնակչության ավելի քան 80 տոկոսը:

Ռուսաստանում, կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալների համաձայն՝ արդեն կատարվել Է կորոնավիրուսի դեմ ավելի քան 50,9 միլիոն լրիվ ցիկլի պատվաստում, իսկ առաջին բաղադրիչով պատվաստում են կատարել 56,8 միլիոն անգամ: Ըստ որում երկրում քովիդի դեմ կոլեկտիվ իմունիտետի մակարդակը կազմում Է 46,8 տոկոս:

Աշխարհում շրջանառության մեջ են գտնվում կորոնավիրուսի դեմ տասնյակից ավելի պատվաստանյութեր, այդ թվում ռուսական «Սպուտնիկ V»-ն, «Սպուտնիկ Լայթը», «Էպիվակկորոնան» եւ «Կովիակը», Միացյալ Նահանգների Pfizer կոնցեռնի եւ վերջնիս գերմանական գործընկեր BioNTech-ի, AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերության եւ Օքսֆորդի համալսարանի, Չինաստանի Sinovac եւ Sinopharm ընկերությունների պատրաստուկները, հնդկական Covaxin-ը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Moderna եւ Johnson & Johnson մշակողների արտադրանքը: