Արցախում կասեցվել է ուսումնական գործընթացը․ ԱՀ ԿԳՄՍՆ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային համավարակի նոր բռնկումներից խուսափելու համար Արցախում կասեցվել է ուսումնական գործընթացը։

«Սիրելի՛ հայրենակիցներ Կորոնավիրուսային համավարակի նոր բռնկումներից խուսափելու համար ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ստորագրել է հրամանագիր՝ ըստ որի ս.թ. նոյեմբերի 2-14-ը ներառյալ կասեցվել է Արցախում գործող նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, արվեստի, երաժշտական, մարզական դպրոցների ուսումնական գործընթացները»։