Լիլիթ Մակունցն այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան

Նոյեմբերի 5-ին դեսպան Լիլիթ Մակունցն այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, որտեղ հայկական և վրացական բաժնի մասնագետ Խաչիկ Մուրադյանի ներկայացմամբ ծանոթացել է գրադարանում հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությանը՝ եզակի նշանակության հայկական ձեռագրերի, Աստվածաշունչ մատյանների, պատմական նշանակության փաստաթղթերի ու ցուցանմուշների:

«Դեսպան Մակունցն ու Խ․ Մուրադյանը քննարկել են նաև հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները»,- ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում: