Հրապարակվել են վաղը Երևանում գործող COVID-19 պատվաստումային շարժական կետերի հասցեները

ՀՀ առողջաահության նախարարությունը հրապարակել է նոյեմբերի 6-ին և 7-ին գործող COVID-19 պատվաստումային շարժական կետերի հասցեները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, «Հիլլս» սպորտային համալիրում (Մոլդովական փողոց 27/1) տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ: