Աստղիկ բկ-ում պատվաստման կեղծ տեղականքներ չեն տրամադրվել արտերկրում գտնվող անձանց.«Աստղիկ» բկ

Ի պատասխան լրատվամիջոցներում տեղ գտած նյութի՝ այն մասին, որ Աստղիկ բկ-ում քաղաքացիների պատվաստման մի շարք կեղծ տեղականքներ են տրամադրվել արտերկրում գտնվող անձանց, հայտնում ենք, որ տեղեկությունն իրականությանը չի համապատաախանում։

Այս մասին տեղեկացանք «Աստղիկ» բկ-ի ֆեյսբուքյան էջից:

Armed համակարգում միայն մեկ քաղաքացու պատվաստման երկրորդ դեղաչափի ստացման օրը համընկել է նրա՝ արտերկրում գտնված ժամանկահատվածի հետ, քանի որ վերջինս դիմել է Աստղիկ բկ-ի թերապևտին և խնդրել ստանալ իր երկրորդ դեղաչափը նախատեսվածից մի քանի օր շուտ՝ երկրից բացակայելու պատճառով։

Պատվաստումը իրականացվել է 21.07-ին, բայց քանի որ ծրագիրը թույլ չի տալիս գրանցել պատվաստումն ավելի վաղ, քան սահմանված օրն է, գրանցումը Armed համակարգում կատարվել է 03.08-ին, ինչն էլ համընկել է քաղաքացու արտերկրում գտնվելու ժամանակահատվածի հետ։Քաղաքացու պատվաստումն արվել է օրենքով սահմանված կարգով, առկա են բոլոր համապատասխան փաստաթղթերը։

Աստղիկ բկ-ում իրականացվել է ավելի քան 7000 պատվաստում՝ բոլորը օրենքով սահմանված կարգով։ Մեզ համար կարևոր է մեր պացիենտների առողջությունը և առողջապահական նորմերի պահպանումը մեր երկրում։

Հորդորում ենք լրատվամիջոցներին պահպանել լրագրողական էթիկան և որևէ նման նյութ հրապարակելուց առաջ ճշտել իրողությունն ու կեղծ տեղեկատվություն չմատակարարել հանրությանը։