Հայաստանից ադամանդի արտահանման ծավալն աճել է 30 տոկոսով

Հայաստանից նախորդ տարի արտահանվել է 30 տոկոսով ավելի շատ ադամանդ, քան 2022 թվականին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը՝ ամփոփելով 2023 թվականի ցուցանիշները:

2021-ին ստեղծվել է «Հայ-Ալմաստ» ընկերությունը, որը հումքի կոնսոլիդատոր է՝ ադամանդ արտադրողների համար:

«Ընդհանուր «Հայ-Ալմաստը» 58 մլն դոլարի հումք է ներգրավել և տրամադրել արտադրողներին: Իսկ ընդհանուր արտահանման ծավալները մոտ 30 տոկոսով աճել են՝ 2022 թվականի համեմատ»,-ասաց Նարեկ Տերյանը:

Ըստ նրա՝ ադամանդի արտադրական ծավալներն աճում են, նախորդ տարի 2 նոր գործարան է բացվել:

Ոսկերչությունը, ըստ փոխնախարարի, ևս զարգանում է: Նախատեսվում է նաև ոսկու վերարտահանման պետական տուրք սահմանել: