Ռուսաստանն ակնկալում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսում ՀՀ-ում կառավարության ձևավորումից հետո

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարության ձևավորումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը կվերսկսեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Բաքվում մեկնարկած Սևծովյան տնտեսական համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Երեկ ես շարունակական և մանրամասն զրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք զգացել ենք բանակցությունները վերսկսելու և կառուցողական  հանգուցալուծում գտնելու նրա անկեղծ տրամադրվածությունը: Ռուսաստանը որպես Հայաստանի և Ադրբեջանի մտերիմ գործընկեր  և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ կանի ամեն ինչ փոխզիջման հասնելու  անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար»,- ըստ աղբյուրի, ասել է Լավրովը: