Նոյեմբերի 8-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև կնքված եռակողմ հայտարարության ընդունման մեկ տարվա առիթով, որով ավարտվեց կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղում և հրադադար հաստատվեց։
Արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև ռուս-հայկական դաշնակցային փոխհարաբերություններին վերաբերող, տարածաշրջանային ու միջազգային հարցերի։
Աղբյուր՝ Factor.am