Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի գործարկման ծրագրերը գործնական հուն տեղափոխելու ժամանակն է. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է՝ ժամանակն է, որ Հարավային Կովկասում «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան) խորհրդատվական ձևաչափի գործարկման ծրագրերը տեղափոխել գործնական հուն:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա խոսել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով «3+3» հարթակի ստեղծման մասին հարցին:

«Ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը, ապա Թբիլիսիից լսում ենք իրարամերժ հայտարարություններ այս խորհրդատվական մեխանիզմում մասնակցության առնչությամբ: Դա ինքնիշխան պետության դիրքորոշում է: Մենք ելնում ենք նրանից, որ «3+3» ձևաչափը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին»,-ասել է Զախարովան: