Հայաստանը՝ 2018 թ.-ին ժողովրդավարության վերադարձած երեք երկրներից մեկը. The Washington Post

Հայաստանը՝ 2018 թ.-ին ժողովրդավարության վերադարձած երեք երկրներից մեկը. The Washington Post
Հայաստանը՝ 2018 թ.-ին ժողովրդավարության վերադարձած երեք երկրներից մեկը. The Washington Post

The Washington Post պարբերականը «Երեք երկիր, որոնք 2018թ.-ին ժողովրդավարության են վերադարձել» վերտառությամբ հոդված է հրապարակել: Հոդվածագրի՝ Ֆրիդա Գիտիսի կարծիքով, այդ երկրներն են Հայաստանը, Եթովպիան և Պերուն: Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը։

Ըստ աղբյուրի, Հայաստանի մասին հեղինակը գրում է.

«Երբ նախագահ Սերժ Սարգսյանը տասը տարի պաշտոնավարելուց հետո Սահմանադրությունը փոխելով զավթեց իշխանությունն ու դարձավ վարչապետ, լրագրողից ակտիվիստի վերածված Նիկոլ Փաշինյանը, օգտվելով ժողովրդի դժգոհությունից, արմատապես փոխեց երկրի ուղղությունը: Առաջնորդեց զանգվածային երթեր ու հանրահավաքներ, պարալիզացրեց ողջ երկիրը, մինչև ժողովրդին վերադարձրեց իշխանությունը: Ժողովուրդը ոչ բռնի ուժով ստիպեց Սերժ Սարգսյանին հրաժարական տալ ու Փաշինյանին կարգեց երկրի վարչապետ: Բայց ամենամեծ փոփոխությունը առջևում էր: Անցյալ շաբաթ հայերը նոր խորհրդարան ընտրեցին, որտեղ Փաշինյանի  դաշինքը հավաքեց  ապշեցուցիչ թվով ձայներ՝ 70 տոկոս, իսկ նախկին իշխանության՝ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետական կուսակցությունը չկարողացավ հավաքել նվազագույն 5 տոկոս ձայները ու չանցավ խորհրդարան»: