«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է 4 խոշորացված համայնքներում ընթացող քարոզարշավը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հայտնում են․

«Ելնելով Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ տեղի ունեցած ռազմական ոտնձգության և շարունակվող զինված ընդհարումների հանգամանքներից` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ստիպված է դադարեցնել Հանրապետության 4 խոշորացված համայնքներում ընթացող ակտիվ քարոզարշավը. կուսակցությունը հայտարարում է, որ իր անդամները պաշտպանական գերատեսչության հատուկ հրամանի պարագայում ամեն րոպե պատրաստ են զինվորագրվել մեր հայրենիքի պաշտպանությանը»։