Վաղը, հնարավոր է, հայտնեմ ձեզ, եկեք սպասենք․ ՀԱՊԿ մամուլի խոսնակը՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ կառույցի դիրքորոշման մասին․ Factor.am

Factor.am-ը դիմել էր ՀԱՊԿ-ի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայտենդինովին՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունի կառույցը հայ-ադբեջաական սահանին տեղի ունեցողի վերաբերյալ, ինչպես են արձագանքում պաշտոնական Երևանի կոչին՝ հասցեական հստակորեն և հասցեական արձագանքել ադրբեջանական գործողություններին։

«Վաղը, հնարավոր է, հայտնեմ ձեզ։ Եկեք սպասենք»,- պատասխանել է նա։

Նշենք, որ ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, «Առաջին ալիքի» եթերում խոսելով հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի մասին՝  նշել էր, որ  Հայաստանն առաջնահերթ կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել։

«Բայց եթե մենք չկարողանանք, ինչպես բազմիցս արդեն նշել ենք, ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերի, այսինքն՝ միջազգային գործընկերներին դիմելու»,- ասել էր նա։