ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ: «Արմենպրես»-ին այդ մասին հայտնեցին Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանությունից:
Նշվում է, որ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի դեսպանը պետքարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Ադրբեջանի զինուժի ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակը:
Դեսպան Մակունցը շեշտել է միջազգային հանրության անհապաղ թիրախային կոչերի անհրաժեշտությունը՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: