Արյունաբանական կենտրոնը հայտնում է արյան դոնորների շտապ անհրաժեշտության մասին

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ։

Արյունաբանական կենտրոնն այս մասին հայտարարել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։

«Հարգելի հայրենակիցներ,

Արյան պաշարների համալրման համար խնդրում ենք ներկայանալ արյունատվության։

Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 12։30։ Խնդրում ենք մոտենալ անձնագրով», հորդորում  է ՀՀ ԱՆ պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը՝ հայտնելով կենտրոնի հեռախոսահամարը՝ 010-28-38-23, և հասցեն՝ Երևան, Ներսիսյան 7։Դոնորների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կենտրոնի կայքում։