Հայաստանում կգործի առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում կգործի առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմ:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է արագ արձագանքման թիմի ստեղծման պաշտոնական մեկնարկին: Քննարկվել են Հայաստանում բժշկակական թիմի ձևավորման հայեցակարգն ու ճանապարհային քարտեզը:

Հանդիպման կողմերն ընդունել են համագործակցության հայեցակարգ: