Բարձր անցողունակությամբ սանիտարական մեքենա` Կապան խոշորացված համայնքին․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

«Բարձր անցողունակությամբ սանիտարական մեքենա` անհրաժեշտ բժշկական պարագաներով` Կապան խոշորացված համայնքին։

Մարզում Առողջապահության նախարարության իրականացրած կարիքի գնահատման արդյունքում`Կապան խոշորացված համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ, Շիշկերտ բնակավայրերում բուժօգնության հասանելիությունն ապահովելու համար հատկացվել են առաջին օգնության հավաքածուներ, որոնցով բեռնված սանիտարական մեքենան ճանապարհվել է Սյունիքի մարզ»։