Հայատյացությունը երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու Ադրբեջանի նպատակային քաղաքականությունն է․ ՄԻՊ

Ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունն ամբողջ աշխարհում ապրող երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է․ այն վտանգում է նաև այդ երկրների կայունությունն ու մարդու իրավունքների համակարգը։

Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ-ում հայկական լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region կազմակերպած ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում։