Այսպիսին պետք է լինեն քաղաքի բոլոր մանկապարտեզները․ Տիգրան Ավինյան

Աջափնյակի թիվ 47 մանկապարտեզը վերակառուցված և հիմնովին վերանորոգված երրորդ մանկապարտեզն է, որ շահագործման հանձնեցինք, գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։

«Այսպիսին պետք է լինեն մեր քաղաքի բոլոր մանկապարտեզները:

Եվրոպական ներդրումային բանկի, E5P և Կանաչ կլիմայի հիմնադրամների և ՄԱԶԾ աջակցությամբ իրականացվող Երևանի էներգաարդյունավետության ծրագրի առաջին փուլում վերակառուցում ենք 12 մանկապարտեզներ:

Ծրագրի երկրորդ փուլում ևս 35 մանկապարտեզներում և 6 պոլիկլինիկաներում իրականացվելու են էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ», – նշել է Ավինյանը։