Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 22 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փետրվարի 7-ից 8-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Լուսագյուղ, Ջրամբար, Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն և Շիրակի մարզի Ամասիա գյուղերում, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 22 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։