Ակցիայի մասնակիցները խաթարել են մետրոյի աշխատանքը. կան բերման ենթարկվածներ. Factor.am

Մի խումբ ցուցարարներ այսօր առավոտյան կարճ ժամանակով կաթվածահար են արել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։ Նրանք ներկայացրել են իրենց պահանջները և հայտարարել, որ նահանջ չի լինելու, գրում է Factor.am-ը։

Ժամանած ոստիկանության ծառայողների և ակցիաի մասնակիցների միջև քաշքշուկ սկսվել, ինչից հետո ոստիկանները բերման են ենթարկել 2 քաղաքացու։ Կարճ ժամանակ անց մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է։

Նշենք՝ արդեն երկու օր անընդմեջ Շարժումը կազմակերպում է հանրահավաքներ և անհնազանդության կարճ միջոցառումներ։ Շարժման անդամների խոսքով, իրենք պայքարում են հայրենիքի փրկության համար: